Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

Դասընթաց Արամուս համայնքում

«Կրթություն եւ համերաշխություն» արհմիությունը՝ «Սոլիդարիթի Սենթերի» աջակցությամբ շարունակում է մարզային դասընթացների շարքը։


Դասընթացների բովանդակությունը վերաբերվում է երկու հիմնական ուղղությունների՝ «Աշխատանքային իրավունք, արհմիության գործունեությունը» և «Հանրակրթության ոլորտի հիմնական փոփոխությունները»։


Մեր հաջորդ կանգառը Արամուսի միջնակարգ դպրոցն էր։ Շնորհակալ ենք ջերմ ընդունելության եւ բովանդակային քննարկումների համար։


«Աշխատանքային իրավունքի ու կրթական փոփոխություններ» մեկօրյա սեմինարի բանախոսն էր «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանը  և արհմիության խորհրդի անդամ Ամալյա Դիլանյանը։ 


Շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար։