Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

Covid19 - Հաճախ տրվող հարցեր

Արտակարգ դրության ժամանակահատվածում ուսումնական հաստատությունների բոլոր աշխատակիցների աշխատավարձերը պահպանվելու՞ են, թե՞ ոչ։

✅ Ո՞ր իրավական ակտով է կարգավորվում աշխատանքի կազմակերպումն ու աշխատավարձերի վճարումը՝ արտակարգ դրության պայմաններում։👇

 

Այս հարցի պատասխանն ստանալու համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2020 թ․ մարտի 30-ին դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։

 

Հարցերը վերաբերել են ինչպես մանկավարժական կազմի, այնպես էլ վարչական, ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի աշխատանքի կազմակերպմանն ու վարձատրությանը։

 

Իր պատասխանում նախարարը հայտնել է, որ համաձայն ՀՀ վարչապետի ԱԺ-ում արած հայտարարության՝ պետական բյուջեից ֆինանասավորվող կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերը կփոխհատուցվեն ամբողջությամբ։

 

Ինչ վերաբերում է իրավական ակտին, նախարարը տեղեկացրել է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված աշխատողների՝ աշխատանքների կազմակերպման որոշակի առանձնահատկություններ սահմանելու, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների միասնական կիրառման իրավակարգավորումներ ամրագրելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հրատապ ռեժիմով շրջանառության մեջ է դրել Օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծ։

 

Նախագծի ընդունվելու դեպքում այն հետադարձ ուժ կստանա մարտի 16-ից սկսած։


Կարդալ ավելին - https://hcav.am/covid-faq-9-04-2020/?fbclid=IwAR3Z2teMwzvd1Z09KePpIb2j1Jpf8j6UjlSUrHdrjFopJjd7QkmDq0xOrhA