Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

«Կրթություն և համերաշխություն» արհմիության աջակցությունը աշխատանքին իրավունքի խախտման հարցով

Գործի պատմություն


«Կրթություն և համերաշխություն» արհմիություն էր դիմել քաղաքացի Ջեմմա Էվինյանը, որը 07.07.2022 թվականին ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության՝ աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ:

Սույն գործի առանձնահատկությունն այն է, որ դիմումատուին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայել են և գործատուն, խախտելով կողմերի իրավահավասարության սկզբունքը, աշխատողին անարդարացիորեն ենթարկել է պատասխանատվության:


Կատարված գործողություններ


11.08.2022 թվականին մեր արհմիության ներկայացուցչի կողմից ներկայացվել է հայց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան: 26.08.2022 թվականին Ջեմմա Էվինյանը գործատուից ստանում է Հրամանի իր օրինակը, համաձայն որի, Ջեմմա Էվինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին 07.07.2022 թվականի Հրամանը ճանաչվում է անվավեր:


Արդյունք


Գործատուն հայցադիմումը ստանալուց հետո՝ սեփական նախաձեռնությամբ անվավեր է ճանաչել իր կողմից ընդունված ոչ իրավաչափ Հրամանը: Սակայն, քանի որ Հրամանը անվավեր է ճանաչվել միայն այն հիմնավորմամբ, որ Գործատուն չի պահպանել կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգային պահանջները՝ գրավոր բացատրություն չի պահանջել Ջեմմա Էվինյանից և չի ընդունում այն փաստը, որ Ջեմմա Էվինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն ընդհանրապես բացակայել են՝ մեր կողմից ներկայացված հայցը մենք շարունակել ենք պնդել: Վերջինիս նպատակն է կանխարգելել հետագայում գործատուի կողմից նման ոչ իրավաչափ Հրամանների ընդունումը և նրան ուղղորդել իր իրավունքների բարեխիղճ կատարմանը: Դատարանը գտնելով, որ գործատուի կողմից Հրամանն անվավեր ճանաչելով վեճն ըստ էության սպառվել է, կարճել է գործով վարույթը:


Արժանապատիվ աշխատանք, հիմա՛


«Կրթություն և համերաշխություն» արհմիություն

Հարգանքներով՝ փաստաբան՝ Տիրուհի Վարդանյան