Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

«Արժանապատիվ Աշխատանք Հիմա՛» ծրագրի ամփոփիչ համաժողով

«Կրթություն և համերաշխություն» արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանը մասնակցել և ելույթ է ունեցել «Արժանապատիվ Աշխատանք Հիմա՛» ծրագրի ամփոփիչ համաժողովին։


Միջոցառման ընթացքում քննարկվել են վերջին տարիներին Աշխատանքային օրենսգրքում և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, արտադատական պաշտպանության հնարավորությունները, աշխատանքային իրավունքների վիճակի վերաբերյալ ընկալումները և ապագա հեռանկարներն ու առաջնահերթությունները։


Վահրամ Թոքմաջյանը խոսել է աշխատանքային ոլորտի խնդիրներից, աշխատանքի ու աշխատանքային իրավունքի մասին մասնավոր ու հանրային ընկալումներից, արհմիությունների դերից, դրանց կատարած աշխատանքից ու ոլորտի առկա խնդիրներից։