Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

Աշխատանքային իրավունքի ու կրթության ոլորտի աշխատակիցների համար

1.    Ե՞րբ է անձը համարվում աշխատող։ 

Աշխատող է համարվում 16 տարին լրացած (առանձին ոլորտների համար՝ 14) գործունակ քաղաքացին, որը աշխատանքային գրավոր  պայմանագրի կամ հրամանի հիման վրա գործատուի համար կատարում է որոշակի վճարովի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

14-16 տարեկան անձինք աշխատող կարող են համարվել ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում։


2.    Աշխատանքային ինչպիսի՞ ոլորտներում կարող  են ներգրավվել մինչև 14 տարեկան անձինք:

Մինչև 14 տարեկան անձինք ծնողի (խնամակալի, որդեգրողի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի) գրավոր համաձայնության դեպքում կարող են աշխատել կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական և համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում և ռադիոյում` ներգրավվելով ստեղծագործական աշխատանքում, եթե այդ աշխատանքը չի վնասում  նրանց առողջությունն ու բարոյականությունը և չի խոչընդոտում նրանց կրթությունն ու անվտանգությունը։

Հոդվածը 17


3.    Ինչպիսի՞ աշխատանքներում կարող են ներգրավվել 14-16 տարեկան անձինք։

14-16 տարեկան անձինք կարող են ներգրավվել միայն ժամանակավոր աշխատանքներում՝ ծնողի (հոգաբարձու, որդեգրող) գրավոր համաձայնությամբ, եթե այդ աշխատանքը չի վնասում  նրանց առողջությունն ու բարոյականությունը և չի խոչընդոտում նրանց կրթությունն ու անվտանգությունը։

Հոդվածը 17



4. Աշխատանքի չընդունելու ո՞ր պատճառաբանություններն են արգելված օրենքով    

Գործնական հատկանիշների և մասնագիտական պատրաստվածության ու որակավորման հետ չկապված ցանկացած այլ պատճառաբանությամբ աշխատանքի չընդունելն արգելված է։

 

5.    Ի՞նչ փաստաթղթեր են կազմվում աշխատանքի ընդունելիս։

Աշխատանքի ընդունելիս գործատուն պարտավոր է ընդունել հրաման կամ կնքել աշխատանքային պայմանագիր՝ երկու օրինակից` կողմերի ստորագրությամբ: Մինչև 14 տարեկան աշխատողների դեպքում կազմվում է ծնողի/խնամակալի/որդեգրողի կամ հոգաբաձուի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ։ Պայմանագրի մեկ օրինակը գործատուն պարտավոր է տրամադրել աշխատողին, իսկ մինչև 14 տարեկանների դեպքում՝ ծնողին/խնամակալին։

Պայմանագիրը կարող է կնքվել նաև էլեկտրոնային ստորագրությունների միջոցով և համապատասխանաբար՝ դրա օրինակը փոխանցվել էլեկտրոնային եղանակով։

Հոդված 14, Հոդված 85


6․ Ի՞նչ փաստաթղթեր չի կարող պահանջել գործատուն աշխատանքի ընդունելիս։

Գործատուն աշխատանքային պայմանագիր կնքելիս պարտավոր է պահանջել ստորև նշված փաստաթղթերը։ Արգելվում է պահանջել այս ցանկից դուրս ցանկացած այլ փաստաթուղթ, որը նախատեսված չէ օրենքով։

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) սոցիալական ապահովության քարտ/համարանիշ կամ դրա բացակայության մասին տեղեկանք,

3)կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական, եթե աշխատանքային օրենսդրությամբ այդ աշխատանքը կապված է որոշակի կրթության կամ մասնագիտական պատրաստվածության հետ,

4) տեղեկանք առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ), եթե աշխատանքը պահանջում է սկզբնական և պարբերական բժշկական զննություն, կամ աշխատանքային պայմանագիր է կնքվում մինչև 18 տարեկան քաղաքացիների հետ:

Այդպիսի աշխատանքների ցանկը և տեղեկանքի (սանիտարական գրքույկի) ձևը սահմանվում է ՀՀ Կառավարության 27․03․2003 թ․թիվ 347-Ն որոշմամբ։

5) ծնողի/խնամակալի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում մինչև 16 տարեկան անչափահաս քաղաքացի

6) օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

Հոդված 85, Հոդված 89

7․ Գործատուն պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին աշխատանքի անցնելուց առաջ պատշաճ ծանոթացնել․

  • աշխատանքի պայմաններին,
  • կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում),
  • ներքին կարգապահական կանոններին,
  • աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին: