Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

Դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը և ուսուցիչների աշխատավարձը

Ինչպես հայտնի է, 2020թ. հունվարի մեկից, ՀՀ պետական հանրակրթական դպրոցների ֆինանսավորումը կատարվելու է նոր բանաձևով: Ստորև ներկայացնում ենք նախկին՝ 2019թ. և նոր՝ 2020թ.-ից կիրառվող բանաձևերը և համեմատությունը:


2019 թվական

Դպրոցները ֆինանսավորվել են

Ըգ = Սթ x Սգ + Պգ + ՏՍթ x ԱՕք x ՍՆգ + ՀՈՒՀՍթ x 0.1 x ՍԱդգ բանաձևով:

Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,

Սթ-ն հաստատության սովորողների թիվն է,

Սգ-ն մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,

Պգ-ն հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարն է,

ՏՍթ-ն հաստատություններում տարրական դասարաններում սովորողների և նախակրթարանների երեխաների թվի հանրագումարն է,


ԱՕք-ն աշխատանքային օրերի քանակն է,

ՍՆգ-ն տարրական դասարանների և նախակրթարանների երեխաներին սննդով ապահովման մեկ օրվա գումարն է,

ՀՈՒՀՍթ - հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների (բացառությամբ տարրական դասարանների) թիվն է,

ՍԱդգ-ն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցվող գումարն է:

Այս բանաձևով հաստատության ֆինասավորումը չորս գումարելի ունի՝ սովորողների թվով հատկացվող, հաստատության պահպանման, հաստատության տարրական դասարանների և նախակարթարանի սովորողներին սննդով ապահովելու գումար, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցման գումար:

  • Այս բանաձի մեջ մտնող գործակիցները որոշված են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019թ. հունվարի 23-ի 28-Ա/2 և ՀՀ ֆինանսների նախարարի 2019թ. հունվարի 29-ի 24-Ա հրամաններով.

Մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը 124000 դրամ է, ընդ որում տարրական մակարդակի համար այդ գումարը բազմապատկվում է 0.8097 գործակցով, այսինքն՝ 100402,8 դրամ, միջին մակարդակի դեպքում պետք է բազմապատկել 1,1255 գործակցով, այսինքն 139562 դրամ, միջնակարգ մակարդակում պետք է բազմապատկել 1,166 գործակցով, այսինքն 144584 դրամ: Առանձին գործող ավագ դպրոցների համար այս թիվը պետք է բազմապատկել 1.14 գործակցով, այսինքն 164825 դրամ:

Հաստատության պահպանման ծախսերը որոշված են համապատասխան հրամանով՝

Հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը մինչև 100 աշակերտ ունեցող պետական ուսումնական հաստատությունների համար 19.000.000 դրամ (ներառյալ ոչ ուսուցչական անձնակազմի տարեկան աշխատավարձի ֆոնդը)

2020 թվական

Դպրոցները ֆինանսավորվել են

 Ըգ = Սթ x Սգ1 + (ՏԴթ x ՏԴր + ՄԴթ x ՄԴր + ԱԴթ x ԱԴր) x ՈՒՆա x 12 + ՀԴծ, բանաձևով

որտեղ`

Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,

Սթ-ն հաստատությունում սովորողների թիվն է,

Սգ1-ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է, 27506.3 դրամ

ՏԴթ-ն, ՄԴթ-ն և ԱԴթ-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում դասարաններիթիվն է,

ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվովմեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թիվն է՝ համաձայն հաստատության օրինակելիուսումնական պլանի,

ՏԴր=1.1136, ՄԴր=1.4909,  ԱԴր=1.5455

ՈՒՆա-ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է՝ 108800 դրամ

ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը և, աշակերտների թվից ելնելով, ոչ ուսուցչական անձնակազմի (այդ թվում՝ մանկավարժական հաստիքների) աշխատավարձի տարեկան ծախսերը.

 73 և ավելի սովորող ունեցող տարրական, 163 և ավելի սովորող ունեցող հիմնական, 208 և ավելի սովորող ունեցող միջնակարգ հանրակրթական դպրոցները և 136 և ավելի սովորող ունեցող վարժարաններն ու ավագ դպրոցների դեպքում՝

Ըգ = Սթ x Սգ2 + ՀԴծ,

որտեղ՝

Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,

Սթ-ն հաստատությունում սովորողների թիվն է,

Սգ2-ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է:

ՀԴԾ-ն` մինչև 100 սովորող ունեցող դպրոցների համար` 14273.2 հազ. դրամ, 101-ից մինչև 300 սովորող ունեցող դպրոցների համար` 17224.8 հազ.դրամ, 301 և ավելի սովորող ունեցող դպրոցների համար` 22374.0 հազ. դրամ:

Սգ2-ը` 73 և ավելի սովորող ունեցող տարրական, 163 և ավելի՝ հիմնական, 208 և ավելի՝ միջնակարգ հանրակրթական դպրոցներում և 136 և ավելի սովորող ունեցող վարժարաններում և ավագ դպրոցներում մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը՝ 108282.06 դրամ: Սա տարրական մակարդակում մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է: Միջին մակարդակում պետք է բազմապատկել 1,3388 գործակցով, այսինքն՝ 144968 դրամ, միջնակարգ մակարդակում՝ 1,6653 գործակցով, այսինքն՝ 180322 դրամ: Առանձին գործող ավագ դպրոցների համար 1,2 գործակցով՝ 216386 դրամ:

. Սովորողների թվաքանակից ելնելով` ոչ ուսուցչական անձնակազմի (վարչական, մանկավարժական, ուսումնաօժանդակ) հաստիքների հաշվարկային թվաքանակը սահմանել` մինչև 100 սովորող ունեցող դպրոցների համար` 9.8, 101-ից մինչև 300 սովորող ունեցող դպրոցների համար` 11.8, 301 և ավելի սովորող ունեցող դպրոցների համար` 15.3:

Որպես դպրոցի սովորողների թիվ (Սթ) և դասարանների թիվ (ՏԴթ, ՄԴթ, ԱԴթ) ընդունվում է սովորողների և դասարանների փաստացի թվաքանակը 2020 թվականի հունվարի մեկի դրությամբ, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին՝ հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը թվաքանակի միջին տարեկան մեծության հաշվարկման նպատակով:


Մեկ այլ կարևոր խնդիր է ուսուցիչների նվազագույն աշխատավարձի հարցը: Վարչապետի և ԿԳՄՍ նախարարիհայտարարություններից հետո ստեղծվել էր տարընկալում, որ 108800 դրամից պակաս աշխատարձ չի կարող լինել: Իրականում, 108800 դրամը(ներառյալ հարկերը) մեկ դրույքի համար սահմանվող նվազագույն աշխատավարձի չափն է: Նվազագույն թվով հաշվարկելու պարագայում, հարկավոր է 108800 դրամը բաժանել 22-ի (լրիվ դրույքում ներառված շաբաթական մուտքերի քանակը) և բազմապատկել ունեցած շաբաթական մուտքերի թվով:

Այս նոր բանաձևի կիրառումը չի նշանակում, որ հանրապետության բոլոր դպրոցներում, ուսուցչի աշխատավարձը հաշվարկվելու է նվազագույն շեմով: Ավելի շահեկան վիճակում են հայտնվելու շատ սովորող ունեցող դպրոցները: Երևանում և մարզերի գյուղական համայնքների նույն քանակով շաբաթական մուտքեր ունեցող դասավանդողները, ամենայն հավանականությամբ կստանան տարբեր չափի աշխատավարձեր:

Որոշումներն ստորև.

  • ՀՀ կառավարության 2017թ. 141-Ն որոշումը
  • ՀՀ կառավարության 2006թ. 1262-Ն որոշումը
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019թ. հունվարի 23-ի 28-Ա/2 և ՀՀ ֆինանսների նախարարի 2019թ. հունվարի 29-ի 24-Ա հրամանը
  • ՀՀ ԿԳՄՍ-ի նախարարի 2020թ. հունվարի 31-ի 73-Ա/2 հրամանը

«Կրթություն և Համերաշխություն» արհեստակցական կազմակերպության փորձագիտական խումբ