Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

Աշխատաժողով Աղվերանում - Արժանապատիվ աշխատանք, հիմա՛

Սիրելի գործընկերներ,


Ինչպես խոստացել էինք, վաղվանից մեկնարկելու ենք մեր առաջին աշխատաժողովը։ Մեր առաջին 10 դասընթացներից ընտրված մասնակիցները մեկնում են Աղվերան, և ձեռք են բերելու գիտելիքներ, կարողություններ աշխատանքային իրավունքին առնչվող թեմաներով։ Մասնավորապես աշխատաժողովի ընթացքում քննարկելու ենք հետևյալ թեմաները`

  • Աշխատանքային իրավունքի ոլորտային խնդիրների քննարկում/քարտեզագրում
  • Արհմիությունները, որպես արժանապատիվ աշխատանքի հիմք
  • Անհատական, կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններ, սոցիալական գործընկերություն
  • «Աշխատանքային օրենսգրքի» հիմնական խնդիրները և առաջարկվող լուծումները


Այս աշխատաժողովի մասնակցության համար ընտրել ենք մեր առաջին 10 դասընթացների մասնակիցներից, սակայն նման աշխատաժողովներն այսուհետ կլինեն շարունակական և մնացած դասընթացների մասնակիցները ևս հնարավորություն կունենան մասնակցել հետագա աշխատաժողովներին։ 


Հետևեք մեր էջի նորություններին աշխատաժողովի աշխատանքներին ծանոթանալու համար