Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

Աշխատաժողով - առաջին օր - 29.10.2021

Հոկտեմբերի 29ին մեկնարկեցինք մեր առաջին եռօրյա աշխատաժողովը։ Առաջին 10 դասընթացներից ընտրված մասնակիցները ժամանեցին Աղվերան ձեռք բերելու գիտելիքներ, կարողություններ աշխատանքային իրավունքին առնչվող թեմաներով։ 

Մասնակիցների ներկայացման ու ծանոթացման փուլից հետո բանախոս Վահրամ Թոքմաջյանի հետ հանդիպման շրջանակներում քննարկվեցին աշխատանքային իրավունքի ոլորտային խնդիրներն, ինչպես նաև կատարվեց դրանց քարտեզագրում։