Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ
Վերջին գրառումներ
Խնդրահարույց են Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները․ դրվագային լուծումներ են տալիս խնդիրներին, ո՛չ համակարգային․
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկման է դրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է առաջարկված նախագիծը՝ վեր հանելով մի շարք թերացումներ:
2021 / 11 / 03
Աշխատաժողով - երրորդ օր - 31.10.2021
Հոկտեմբերի 31-ին ամփոփեցինք մեր աշխատաժողովի աշխատանքները և մասնակիցներին տրամադրվեցին հավաստագրերը «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ <<Կրթություն և համերաշխություն>> արհմիության հետ համատեղ:
2021 / 10 / 31
Աշխատաժողով - երկրորդ օր - 30.10.2021
Եռօրյա աշխատաժողովի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 30-ը լի էր արդյունավետ քննարկումներով։ Մեր առաջին եռօրյա աշխատաժողովի երկրորդ օրն էր։ Առաջին 10 դասընթացներից ընտրված մասնակիցները Աղվերանում են ձեռք բերելու գիտելիքներ, կարողություններ աշխատանքային իրավունքին առնչվող թեմաներով։ Բանախոսներ Տիրուհի Նազարեթյանի ու Նարեկ Ներսիսյանի կողմից մասնակիցներին ներկայացվեցին հետրյալ թեմաները - Արհմիությունները, որպես արժանապատիվ աշխատանքի հիմք - Անհատական, կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններ, սոցիալական գործընկերություն - «Աշխատանքային օրենսգրքի» հիմնական խնդիրները և առաջարկվող լուծումները
2021 / 10 / 31
Աշխատաժողով - առաջին օր - 29.10.2021
Հոկտեմբերի 29ին մեկնարկեցինք մեր առաջին եռօրյա աշխատաժողովը։ Առաջին 10 դասընթացներից ընտրված մասնակիցները ժամանեցին Աղվերան ձեռք բերելու գիտելիքներ, կարողություններ աշխատանքային իրավունքին առնչվող թեմաներով։ Մասնակիցների ներկայացման ու ծանոթացման փուլից հետո բանախոս Վահրամ Թոքմաջյանի հետ հանդիպման շրջանակներում քննարկվեցին աշխատանքային իրավունքի ոլորտային խնդիրներն, ինչպես նաև կատարվեց դրանց քարտեզագրում։
2021 / 10 / 30
Աշխատաժողով Աղվերանում - Արժանապատիվ աշխատանք, հիմա՛
Սիրելի գործընկերներ, Հոկտեմբերի -29ից մեկնարկելու ենք մեր առաջին եռօրյա աշխատաժողովը։ Մեր առաջին 10 դասընթացներից ընտրված մասնակիցները մեկնում են Աղվերան, և ձեռք են բերելու գիտելիքներ, կարողություններ աշխատանքային իրավունքին առնչվող թեմաներով։ Այս աշխատաժողովի մասնակցության համար ընտրել ենք մեր առաջին 10 դասընթացների մասնակիցներից, սակայն նման աշխատաժողովներն այսուհետ կլինեն շարունակական և մնացած դասընթացների մասնակիցները ևս հնարավորություն կունենան մասնակցել հետագա աշխատաժողովներին։ Հետևեք մեր էջի նորություններին աշխատաժողովի աշխատանքներին ծանոթանալու համար
2021 / 10 / 28