Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ
Վերջին գրառումներ
Մշակվել է դպրոցներում էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել են դպրոցներում էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիր: Ծրագրի նպատակն է ապահովել ՀՀ մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման գործընթացը: 2020 թվականի դրությամբ հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով։ Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք։
2021 / 10 / 17
«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հայտարարությունը առաջիկա վերապատրաստումների վերաբերյալ
Կից ներկայացնում ենք «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հայտարարությունը առաջիկա վերապատրաստումների վերաբերյալ
2021 / 10 / 17
Դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը և ուսուցիչների աշխատավարձը
Այս նոր բանաձևի կիրառումը չի նշանակում, որ հանրապետության բոլոր դպրոցներում, ուսուցչի աշխատավարձը հաշվարկվելու է նվազագույն շեմով: Ավելի շահեկան վիճակում են հայտնվելու շատ սովորող ունեցող դպրոցները: Երևանում և մարզերի գյուղական համայնքների նույն քանակով շաբաթական մուտքեր ունեցող դասավանդողները, ամենայն հավանականությամբ կստանան տարբեր չափի աշխատավարձեր:
2020 / 08 / 18
Հարցազրույց - դիմում ԿԳՄՍ նախարարությանը
Հարցազրույցում Վահրամ Թոքմաջյանը ներկայացնում է ինչու է «Կրթություն և համերաշխություն» արհեստակցական կազմակերպությունը գրավոր դիմել ԿԳՄՍ նախարարությանը՝ առաջարկելով վերանայել նախարարության՝ երկրորդ կիսամյակը մինչև մարտի 13-ը նշանակված գնահատականներով փակելու որոշումը: Մենք, մասնավորապես, առաջարկում ենք վերանայել նախարարության այն որոշումը, որն առնչվում է աշակերտների գնահատումն իրականացնելիս մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածի գնահատականները հաշվի առնելուն: Առաջարկել ենք թույլ տալ դասավանդողներին հեռավար կրթությանը մասնակցած սովորողներին գնահատելիս կիրառել հայեցողական մոտեցում՝ ներառելով հեռավար կրթության ընթացքում նշանակված գնահատականները:
2020 / 08 / 18
Անկախության շրջանի հանրակրթակրթության ժառանգությունը և հանրակրթական ներկայիս միջավայրը
Կրթություն և Համերաշխություն արհմիության խորհրդի անդամ Վաղարշակ Մատիկյանի վերլուծությունը հանրակրթությնա ներկայիս միջավայրի վերաբերյալ
2020 / 08 / 18