Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

Դասավանդող անձնակազմի իրավունքներն ու աշխատանքային պայմանները

Ներկայացնում ենք դպրոցների վերաբացման ուղեցույցի յոթ ենթամասերից վերջին երեքը` դասավանդող անձնակազմ իրավունքների, աշխատանքային պայմանների և ֆինանսական ռեսոււրսների ու մոնիթորինգի վերաբերյալ:


Տեղակայում, դասավանդող անձնակազմի իրավունքները և աշխատանքային պայմանները


Դպրոց վերադարձի պայմանների ու ժամկետների հետ կապված որոշումների կայացումը բարդ ու պատասխանատու գործ է։ Հաշվի առնելով առողջապահական ու անվտանգության նկատառումներով պայմանավորված սահմանափակումները (ներառյալ սոցիալական հեռավորության պահպանումը), դպրոցների վերաբացման գործընթացը կարող է առաջ բերել մարդկային ռեսուրսների ու բարդ աշխատանքային գրաֆիկի/ռեժիմի հետ կապված մի շարք հարցեր։ Այն պարագայում, երբ կրթական համակարգերը արդեն գտնվում են մեծ ճնշման տակ, վտանգ կա, որ որոշում կայացողները կարող են ընտրել այս պահը ծախսերը նվազեցնելու համար՝ վտանգելով ուսուցիչների իրավունքներն ու աշխատանքային պայմանները։


Կրթական հաստատությունները պարտավոր են`

  • Ապահովել բավարար քանակի դասավանդող և օժանդակ անձնակազմ: 

Եթե կա ուսուցիչների պակաս, անհրաժեշտ է մշակել արագացված աշխատանքի ընդունման ռազմավարություն, ներառյալ ժամկետային պայմանագրերով աշխատող ուսուցիչների հավաքագրում, ուսուցիչներին և օժանդակող անձնակազմին փոխարինող օգնականների հավաքագրում՝ ուսուցիչների ներկայացուցչական կազմակերպությունների հետ երկխոսության պայմաններում: 

  • Պահպանել ուսուցիչների իրավունքներն ու կարգավիճակը, ապահովելով, որ աշխատավարձերն ու արտոնությունները, ներառյալ` հիվանդության դեպքում տրվող արձակուրդը և բժշկական նպաստները, տրամադրվեն աշխատանքային օրենսգրքի կամ պայմանագրային պարտավորություններով սահմանված կարգով։ Այս կանոնը պետք է պահպանվի նաև համաճարակի պատճառով դպրոցների փակման կամ անհատական մեկուսացման պարագայում։
  • Մշակել աշխատանքի ճկուն գրաֆիկներ ինչպիսիք են դասավանդման մի քանի հերթերը կամ այլընտրանքային օրերը՝ ֆիզիկական հեռավորությունը պահպանումը ապահովելու համար: Ուսուցիչներին մոտիվացնելու համար այնպիսի միջոցառումների օգտագործումը, ինչպիսիք են կրկնակի գրաֆիկը(ինչը կօգնի աշակերտների թիվը նվազեցնել լսարանում), պետք է արտացոլվի ուսուցիչների վարձատրության մեջ: Անհրաժեշտ է ապահովել օրական նվազագույն ուսումնական ժամ
  • Աջակցել ուսուցիչներին և աջակցող անձնակազմին, ովքեր ունեն նաև ընտանեկան պարտավորություններ` առաջարկելով աշխատանքային ճկուն գրաֆիկ, հատկապես այն կանանց, ովքեր հաճախ համաճարակի ընթացքում կատարում են ընտանեկան պարտականությունների մեծ մասը:


Ֆինանսական ռեսուրսներ և ներդրումներ


Ուսուցիչների աշխատավարձի և նպաստի հետ կապված ծախսերը շատ երկրներում և հատկապես ցածր եկամուտ ունեցող տնտեսություններում կազմում են կրթությանը հատկացված բյուջեների մեծ մասը: COVID-19 ճգնաժամի հետևանքով առկա ռեսուրսները կարող են նվազել՝ կապված ընդհանուր եկամուտի նվազման հետ: 


Կրթական հաստատությունները պարտավոր են`

  • Գնահատելճգնաժամի ազդեցությունը կրթությանը հատկացված բյուջի վրա և մշակել համակարգված ծրագիր, որը կհամապատասխանի վերանայված նպատակներին և գերակայություններին: Եթե բյուջենպակասում է, անհրածեշտ է հաշվի առնել վերաբաշխման ռազմավարությունը և կապեր ստեղծել դոնորների հետ, որպեսզի ծախսերի կրճատումը չազդի ուսուցիչների աշխատանքային պայմանների, դասավանդման կամ ուսուցման արդյունքների վրա:
  • Ներդրումներ կատարել ուսուցիչներին և կրթության օժանդակ անձնակազմին աջակցելունպատակով` անհրաժեշտության դեպքում վերանայելով աշխատավարձերը և դասավանդող անձնակազմի հոգեսոցիալական աջակցության համար հատկացված ֆինանսական միջոցները։
  • Ներդրումներ կատարել անհրաժեշտ դպրոցական ենթակառուցվածքում և հնարավորության դեպքում հիմնանորոգել, բարելավել կամ տեղադրել անհրաժեշտ սարքավորումներ: Աշակերտներին և ուսուցիչներին տրամադրել անհրաժեշտ անձնական հիգիենայի և սանիտարական պարագաներ, ինչպիսիք են հակաբակտերիալ ախտահանիչներ, դիմակներ և ձեռնոցներ:

▪️7️⃣▪️ 

Մոնիտորինգ և գնահատում


Երբ դպրոցները վերաբացվեն, չափազանց կարևոր կլինի դիտարկել և գնահատել իրավիճակը և անհրաժեշտության դեպքում կատարել համապատասխան փոփոխություններ: Կրթության նախարարությունը,տեղական իշխանությունները և դպրոցների ղեկավարությունները պետք է ունենան չափորոշիչներ տարբեր փուլերում առաջընթացի չափման համար: Նրանք պետք է նաև հաշվի առնեն ուսուցիչների դերը որակյալ դասավանդմանապահովման և անվտանգ ուսումնական միջավայրի խթանման գործում: 


Կրթական հաստատությունները պարտավոր են`

  • Շարունակել գնահատել առողջապահական ռիսկերը և պաշտպանական գործոնները` հետագա որոշումներ կայացնելու գործում դպրոց վերադառնալու ժամկետների և ընթացակարգերի մասին տեղեկացնելու համար: Վերահսկելուսուցիչների և աշակերտների բացակայությունները`հիվանդության դեպքերին հետևելու, ինչպես նաև հոգեբանական ու սոցիալական աջակցության անհրաժեշտության գնահատման համար: Հավաքել տվյալներ խոցելի խմբերի, ներառյալ աղջիկների, հաշմանդամների, տեղահանված, ազգային փոքրամասնություններին պատկանող և առողջական խնդիրներ ունեցողաշակերտների ուսումնական կարիքների վերաբերյալ:
  • Մշակել և կիրառել համակարգեր ուսուցիչների իրավիճակը վերահսկելու համար, օգտագործելով կրթական տեղեկատվական համակարգեր՝ կապված տեղակայման, ուսուցիչների իրավունքների և աշխատանքային պայմանների հետ (ներառյալ աշխատանքային և դասավանդման ժամերը): Վերահսկել ուսումնական գործընթացը` աջակցելով ուսուցիչներին դպրոց վերադառնալու գործում։
Միացեք մեզ