Չպաշտպանված մայրություն. Առկա խնդիրներ և լուծումներ
«Ամուսնացա՞ծ եք», «Պլանավորո՞ւմ եք ամուսնանալ», «Երեխաներ ունե՞ք», «Պլանավորո՞ւմ եք երեխա ունենալ» – այս չորս, խտրական հարցերի պատասխաններից է կախված, գործատուն կընդունի արդյո՞ք աշխատանքի համար դիմած կնոջը, թե ոչ։ Այս չորս արտահայտությունների հիմքում հարկ վճարելուց հետո հաջորդ մեծ գլխացավանքն է, որից վերջիններս խուսափում են եւ խուսափում են հաջողությամբ․ մայրության խնամքի արձակուրդ, մանկահասակ երեխա ունեցող աշխատող մոր աշխատանքային իրավունքների պահպանման պարտավորություն։ Եվ քանի որ հանրությունն ավելի իրազեկ է իրեն վերաբերող աշխատանքային իրավունքների ֆինանսական բաղադրիչից, օրենսդրական մյուս ոչ պակաս կարեւոր կարգավորումները փոքրահասակ երեխա ունեցող ծնողների իրավունքների մասով ոտնահարվում են։
2021 / 02 / 05