Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

Եվրոպական միության աջակցությամբ աշխատանքային իրավունքների թեմայով դասընթացներ՝ ՀՀ մարզերում


Եվրոպական միության աջակցությամբ աշխատանքային իրավունքների թեմայով դասընթացներ՝ ՀՀ մարզերում

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք, հիմա՛» ծրագրի շրջանակում «Կրթություն և համերաշխություն» արհմիությունն արդեն 22 դասընթաց է իրականացրել ՀՀ 8 մարզերի թվով 435 քաղաքացիների համար։ Եվս 8 դասընթաց և մեկ եռօրյա հավաք կանցկացվեն առաջիկա ամիսներին Արագածոտնի, Շիրակի, Արմավիրի ու Արարատի մարզերի բնակավայրերում։


2021 թ․ մայիսին դասընթացներ անցկացվեցին Գյումրիում, Աշտարակում, Արթիկում և Մարալիկում։ 2022-ի փետրվար-մարտ ամիսներին անցկացվել են 3 դասընթացներ Շիրակի մարզի Կառնուտ, Արագածոտնի մարզի Կարին և Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայքներում՝ ընդհանուր շուրջ 70 մասնակիցների համար։ 


Դասընթացները վարեցին աշխատանքային իրավունքի մասնագետներ, իրավախորհրդատուներ Նարեկ Ներսիսյանը և Տիգրան Կիրակոսյանը։

Դասընթացավարները ներկայացրին ուսուցիչների ու կրթության ոլորտի աշխատողների աշխատանքային իրավունքներին վերաբերող թեմաները, մասնակիցները հատկապես հետաքրքրված էին օրենսդրական կարգավորումների, իրենց իրավունքների, պարտականությունների և կոլեկտիվ գործունեության, աշխատանքային հարաբերությունների զարգացման հարցերով։

Արժանապատիվ աշխատանք, հիմա՛ ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի, Ֆակտոր տեղեկատվակական կենտրոնի հետ համագործակցությամբ։

Եռամյա ծրագիրը մեկնարկել է 2021 թ․ փետրվարից։ Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում` աշխատողների, արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված շահերի պաշտպանության միջոցով: 


Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կրթություն և համերաշխություն» արհմիությունը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։


Միացեք մեզ