Աշխատաժողով - երկրորդ օր - 30.10.2021
Եռօրյա աշխատաժողովի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 30-ը լի էր արդյունավետ քննարկումներով։ Մեր առաջին եռօրյա աշխատաժողովի երկրորդ օրն էր։ Առաջին 10 դասընթացներից ընտրված մասնակիցները Աղվերանում են ձեռք բերելու գիտելիքներ, կարողություններ աշխատանքային իրավունքին առնչվող թեմաներով։
Բանախոսներ Տիրուհի Նազարեթյանի ու Նարեկ Ներսիսյանի կողմից մասնակիցներին ներկայացվեցին հետրյալ թեմաները
- Արհմիությունները, որպես արժանապատիվ աշխատանքի հիմք
- Անհատական, կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններ, սոցիալական գործընկերություն
- «Աշխատանքային օրենսգրքի» հիմնական խնդիրները և առաջարկվող լուծումները
2021 / 10 / 31