Աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով կարող եք
ԴԻՄԵԼ ՄԵԶ

Եռօրյա աշխատաժողով Աղվերանում - «Արժանապատիվ աշխատանք, հիմա՛» 25.03.2022. Օր առաջին

Եռօրյա աշխատաժողով Աղվերանում - «Արժանապատիվ աշխատանք, հիմա՛» 25.03.2022.

 

 

Սիրելի՛ գործընկերներ,

 

2022թ մարտի 25-ին ՝«Արժանապատիվ աշխատանք, հիմա՛» ծրագրի շրջանակներում մեկնարկեցինք աշխատանքային իրավունքի վերաբերյալ մեր հերթական եռօրյա աշխատաժողովը Աղվերանում։

Մեր եռօրյա աշխատաժողովի շուրջ երկու տասնյակ մասնակիցները կրթության ոլորտի աշխատակիցներ էին ՀՀ Սյունիքի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Արարատի ու Կոտայքի մարզերից։

Բացման խոսքով հանդես եկավ աշխատանքային իրավունքի փորձագետ, մեր դասընթացավարներից Տիրուհի Նազարթեյանը՝ ներկայացնելով աշխատանքային իրավունքի հիմնական դրույթները, կրթության ոլորտի խնդիրներն ու դասընթացի հիմնական առանցքային կետերը։ Բանախոսների շարքում էին նաև աշխատանքային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու Նարեկ Ներսիսյանն ու աշխատանքային իրավունքի փորձագետ, «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանը։

 

  • Մեր եռօրյա աշխատաժողովի առաջին օրվա հանդիպման շրջանակներում քննարկվեցին աշխատանքային իրավունքի ոլորտային խնդիրներն, ինչպես նաև կատարվեց դրանց քարտեզագրում։
  • Ներկայացվեցին նաև աշխատանքային իրավունքի հիմնական դրույթները, զուգահեռ քննարկեցինք նաև արհեստակցական կազմակերպությունների դերը աշխատանքային իրավունքի խախտման դեպքերում։
  • «Արժանապատիվ աշխատանք, հիմա՛» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի, Ֆակտոր տեղեկատվակական կենտրոնի հետ համագործակցությամբ։
  • Եռամյա ծրագիրը մեկնարկել է 2021թ. փետրվարից։ Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում` աշխատողների, արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված շահերի պաշտպանության միջոցով: